Արտակ Մանգասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել Ուկրաինան զանգվածային ԱԹՍ հարվածներ է հասցրել Լենինգրադի մարզին․ խոցվել է շուրջ 150 անօդաչու Ուկրաինան և Ռուսաստանը քննարկում են «1000-ը 1000-ի դիմաց» գերիների փոխանակումը Հայաստանը և Իրանը քննարկել են մշակութային համագործակցության խորացման հնարավորությունները Կոստան մերժել է Մերցի պահանջը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը շտապ քննարկելու վերաբերյալ Ռուսական անօդաչուները Կրամատորսկում հարվածել են աղբատար մեքենային․ երկու զոհ կա Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Լոռիում և Արմավիրում ջրօգտագործման խախտումներ են արձանագրվել. կիրառվել է 3,6 մլն դրամի չափով տուգանք Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Քուչակում բախվել են «Kia Forte»-ն և «Mazda»-ն․ կա վիրավոր Տարադրամի փոխարժեքը նոյեմբերի 11-ի դրությամբ 

«Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մի քանի տարի է, ինչ հայաստանյան քաղաքական դաշտում կա, այսպես կոչված, «երրորդ ուժի» պահանջարկ։ Հասարակությունը վրդովված է Փաշինյանի թիմի թուրքամետ քաղաքականությունից, որն ավելի ու ավելի հստակ նշմարվում է որպես բացահայտ հակահայկական։

Սակայն, կարդալով Բաքվի պահանջներին հերթական զիջման մասին հերթական լուրը և հասկանալի դժգոհություն զգալով, Հայաստանի քաղաքացիներից շատերը հասկանում են, որ ստիպված են լինելու կրկին համակերպվել` «թավշյաներին» ընկալելի այլընտրանք չտեսնելով։ Հանրապետության նախկին առաջնորդների շուրջ համախմբված ընդդիմադիր ուժերը Հայաստանի քաղաքացիների մի մասի մոտ առանձնապես խանդավառություն չեն առաջացնում։ Ինչպես ասվում է, նախորդ իշխանությունը... նախորդ իշխանություն է, անկեղծ լինենք՝ նրանից բաժանվելու պատճառներ կային: Ու այնպես է ստացվում, որ մեր քաղաքացիների մի մասը ստիպված է լինում ընտրել երկու տարբերակներից ՝ Փաշինյանը կամ ավանդական ընդդիմությունը, և զարմանալի չէ, որ շատ քաղաքացիներ որոշում են պարզապես քաղաքականությունից հեռու մնալ։

Բայց ոչ պակաս հետաքրքիր հարց է, թե ինչու երկար ժամանակ Հայաստանում ոչ մի ընկալելի «երրորդ ուժ» այդպես էլ չառաջացավ։ Փնտրվող «երրորդ ուժին» փորձում էին տեսնել մարգինալ կամ քիչ հայտնի շարժումներում, որոնք չարդարացրին սպասելիքները։ Որոնում էին այն գործիչների շրջանակում, որոնք հետո միանում էին տիտղոսային ընդդիմությանը, իսկ եթե նույնիսկ չէին էլ միանում, ապա, միևնույնն է, իշխանությունն ուղղակի հաշվեհարդար էր տեսնում նրանց հետ, այսպես ասած ՝ «հատ-հատ բռնելով և մեկուսացնելով»։

Որպես «երրորդ ուժ» էին պատկերացնում նաև Եկեղեցին, բայց տխուր պարադոքսն այն է, որ Եկեղեցին քաղաքական հալածանքների կարող է ենթարկվել, իսկ, ահա, քաղաքական ուժ իր բնույթով չի կարող լինել, ուստի այն առավելապես անպաշտպան է իշխանությունների կամայականությունների դեմ:

Ընդհանուր առմամբ, այստեղ արդեն կարելի է տեսնել որոշակի միտում. որպես «երրորդ ուժ» հանդես գալը սովորաբար բացահայտում է դերակատարների թուլությունն ու անպաշտպանությունը, ինչի արդյունքում նրանց գլխատում է իշխանությունը, կամ նրանք ստիպված են աջակցության որոնման մեջ միանալ ավանդական ընդդիմությանը՝ կորցնելով «այլընտրանք» լինելու հնարավորությունը: Նա, ով հանդես է գալիս որպես «երրորդ ուժ», պետք է իսկապես բավականաչափ ուժեղ և ինքնուրույն լինի (ռեսուրսների, ժողովրդականության և ազդեցության առումով), որպեսզի դիմադրի իշխանության ճնշմանը և չգնա գայթակղության՝ միանալու արդեն իսկ ձևավորված նախկին-ներկա ընդդիմադիր հոսանքներին։

Բացի դա, նա պետք է հստակ պատկերացում ունենա, թե կոնկրետ ինչպես է տեղավորվելու գոյություն ունեցող քաղաքական կառուցվածքներում։

Հայաստանում ինչ-որ պահից սկսած մարել է նման դերակատարի հայտնվելու հույսը…

Եվ, ահա, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը՝ ուժեղ և ինքնուրույն գործիչ, հուլիսի 14-ին հայտարարեց Հայաստանում նոր քաղաքական ուժի ստեղծման մասին։ Փաստաբանների միջոցով փոխանցված իր համառոտ հայտարարության մեջ Կարապետյանը սկսում է հենց նրանից, թե որն է իր շարժման տեղը հայկական քաղաքականության ընդհանուր կառուցվածքում: Նա հստակ տարանջատվում է ավանդական ընդդիմությունից. հարգալից վերաբերմունք է արտահայտում նրա աշխատանքի նկատմամբ, բայց և ընդգծում. «Մենք ապագայի մեր տեսլականն ունենք Հայաստանի համար»: Այսինքն, հենց սկզբից հայտարարում է, որ լինելու է այլընտրանք, այլ ոչ թե կրկնելու է նախկին «երրորդ ուժերի» ճակատագիրը:

Իսկ այժմ՝ ամենահետաքրքիրը: Կարապետյանը հայտարարում է, որ իր շարժումը կմերժի արհեստական բաժանումները, որոնք իշխանությունները պարտադրել են հասարակությանը։ Ի շարունակություն այս մտքի՝ նշվում է, որ նույնիսկ պետական ապարատի օղակներում աշխատում են մարդիկ, ովքեր գոհ չեն իշխող խմբակի գործողություններից, սակայն առայժմ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր չեն տեսնում։ Այսինքն, Կարապետյանը նախ՝ անմիջապես հասկացնում է, որ իր շարժումն առաջարկելու բան կունենա նույնիսկ Փաշինյանի «օրիգինալ» լսարանին։ Եվ երկրորդ՝ ցույց է տալիս հաշվեհարդարի ցանկության բացակայությունը նրանց հանդեպ, ովքեր աշխատում են ռեժիմի ներքո։ Ռեժիմ, որը հիմա Կարապետյանին անազատության մեջ է պահում։

Պատահական չէ, որ շատ են հույս-կարծիքները, թե Հայաստանում վերջապես հայտնվել է մի քաղաքական գործիչ, որի ողջախոհությունը գերակշռում է էմոցիաներին։

Այսպիսով, Կարապետյանի քաղաքական շարժումը միանգամից հայտարարում է, որ կոնսոլիդացնող դեր է խաղալու՝ համախմբելով տարբեր քաղաքական ճամբարների մարդկանց, ինչպես նաև ներգրավելով նրանց, ովքեր հիասթափված են քաղաքականությունից: Այդ դեպքում այն իսկապես կդառնա «երրորդ ուժ»։ Եվ գուցե Հայաստանում կարող է կայանալ միայն այն «երրորդ ուժը», որն իր մեջ կներգրավի առաջինը և երկրորդը։ Չէ՞ որ քաղաքական ճամբարները պայմանականություն են։ Շատ ավելի կարևոր է արդարությունը և բանականությունը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արտակ Մանգասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԿոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելՈւկրաինան զանգվածային ԱԹՍ հարվածներ է հասցրել Լենինգրադի մարզին․ խոցվել է շուրջ 150 անօդաչուՊենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Ուկրաինան և Ռուսաստանը քննարկում են «1000-ը 1000-ի դիմաց» գերիների փոխանակումըՀայաստանը և Իրանը քննարկել են մշակութային համագործակցության խորացման հնարավորություններըԿոստան մերժել է Մերցի պահանջը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը շտապ քննարկելու վերաբերյալԹրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ Ռուսական անօդաչուները Կրամատորսկում հարվածել են աղբատար մեքենային․ երկու զոհ կաԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմԼոռիում և Արմավիրում ջրօգտագործման խախտումներ են արձանագրվել. կիրառվել է 3,6 մլն դրամի չափով տուգանքԱվտովթար՝ Արագածոտնի մարզում․ Քուչակում բախվել են «Kia Forte»-ն և «Mazda»-ն․ կա վիրավորTelegraph. Բայդենի և նրա ընտանիքի ուղղությամբ Իռլանդիայում կաթի տուփեր են նետելՏարադրամի փոխարժեքը նոյեմբերի 11-ի դրությամբՎետերանների օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ էԱՄՆ Կոնգրեսը կանխել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի իմպիչմենտի գործընթացի առաջխաղացումըԻսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ Նեթանյահուի հայտարարությունը Իրանի միջուկային սպառնալիքի և միջազգային ճնշումների մասինՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻսրայելը ներկայացրել է նոր գերհզոր «Super Ice» թևավոր հրթիռը․ մարտագլխիկը՝ 4 անգամ ավելի հզորՀայտնի է՝ որ հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը Սիգդի տոնակատարության ֆոնին կրկին հիշել են 2024-ին անհետացած աղջկանՓաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքինՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի ՀանրապետությունԱրսենն այս հրեշավոր համակարգի զոհն է, որի համար վաղ թե ուշ կոնկրետ մարդիկ իրավական պատասխանատվության են ենթարկվելու. ԱբրահամյանՔՊ-ի պատանդն է դարձել. «Հրապարակ»«Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարվածԿառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել «Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութըԻրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն» «Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել ՓաշինյանըԱլեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»ՔՊ-ի դերասան պատգամավորը 2 տարում 3 տուն է գնել հեղափոխությունից հետո․ «Ժողովուրդ»Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ) Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը Ֆինանսական աստղագուշակ 2027 թվականի համար. ի՞նչ է սպասվում կենդանակերպի բոլոր նշաններին կրակե այծի տարում Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով MLS-ում հանդես եկող 21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnհերի թիվը հասել է 18-ի Այս կենդանակերպի նշանները կլինեն հաջողության ալիքի վրա. հին ծանոթությունները լայն հնարավորություններ կբացեն նրանց համար Նոր սկիզբ և գլոբալ փոփոխություններ. ինչ կբերի 11.11-ի հայելային ամսաթիվը և ինչպես ցանկություն պահել ադ օրը Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել Պորտուգալիայում «Շառլ» փոթորկի պատճառով դպրոցներն ու պետական հաստատությունները կփակվեն Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС
Ամենադիտված