ԱՄՆ-ում պահանջել են Զելենսկուն պաշտոնանկ անել
ԱՄՆ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է պաշտոնանկ արվի մինչև Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների նոր փուլի մեկնարկը։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Լոուրենս Ուիլկերսոնը Judging Freedom YouTube ալիքում։
Նա Ռուսաստանի նախաձեռնությունը Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլ անցկացնելու համար ողջամիտ է անվանել՝ հավելելով, որ «Զելենսկիից պետք է ազատվել»՝ նախքան դրա իրականացումը։
Ռազմական փորձագետը ընդգծել է, որ ավելի լավ կլինի, եթե ուկրաինացիներն իրենք հոգ տանեն իրենց նախագահի մասին՝ նրա գոյատևմամբ կամ առանց դրա։
«Եվ Ուկրաինայի քաղաքացիները ակնհայտորեն նախընտրում են առաջին տարբերակը»,- նշել է Ուիլկերսոնը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)