Իրանի բոլոր օդանավակայանները վերսկսել են բնականոն աշխատանքը․ Mehr
Իրան
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է, որ երկրի բոլոր օդանավակայանները վերսկսել են բնականոն աշխատանքը, իսկ երկրի օդային տարածքը վերաբացվել է շուրջօրյա միջազգային թռիչքների համար, հաղորդում Է Mehr-ը:
Իրանի քաղավիացիայի հաղորդմամբ՝ համակարգող կոմիտեի որոշման և ընթացիկ պայմաններում թռիչքների անվտանգության մանրակրկիտ գնահատման համաձայն՝ երկրի բոլոր օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով և պատրաստ են թռիչքների ծառայություններ մատուցել բնակչությանը:
Ընդունված որոշումների համաձայն՝ Մեհրաբադի միջազգային օդանավակայանն ուղևորներին կսպասարկի ամեն օր, ակայն ուսումնական և ժամանցային չվերթների իրականացումը դադարեցվել է մինչև հետագա ծանուցումը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան