ՊՍԺ-ն բանակցում է «Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի շուրջ
Սպորտ
Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ը (ՊՍԺ) սկսել է բանակցություններ «Կրասնոդար»-ի ավագ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ձեռք բերելու հարցով։ Այս մասին տեղեկացնում է Armenie Football-ը։
Աղբյուրի տվյալներով՝ բանակցությունները սկսել է փարիզյան ակումբի խորհրդական Լուիշ Կամպուշը, և կողմերը զգալի առաջընթաց են գրանցել։ ՊՍԺ-ն ցանկանում է պայմանագիրը ձևակերպել արդեն այս ամռանը։
Անցած մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդար»-ի հետ դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն՝ մասնակցելով 34 հանդիպման, որոնցում խփել է 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Transfermarkt կայքը նրա արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։
Նշենք, որ 2024-ի ամռանը ՊՍԺ-ն արդեն ձեռք էր բերել «Կրասնոդար»-ի դարպասապահ Մատվեյ Սոֆոնովին՝ 20 միլիոն եվրոյով։ Նա արդեն իսկ դարձել է Չեմպիոնների լիգայի, Ֆրանսիայի առաջնության, Գավաթի և Սուպերգավաթի հաղթող։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին