Հարգանքի տուրք է մատուցվել ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին. տեսանյութ
ՀասարակությունՀարգանքի տուրք է մատուցվել ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից:
«Ինը տարի առաջ՝ 2016 թվականի հուլիսի 17-ին, մի խումբ զինված անձինք ներխուժեցին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք:
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեցին, վիրավորվեցին ու պատանդառվեցին ոստիկանության ծառայողներ:
Այսօր Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նորակառույց վարչական համալիրում ծաղիկներ են խոնարհել ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի և ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Հավերժ փա՜ռք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ոստիկաններին»,- ասված է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)