Ամեն ինչ սկսվում է նորից․ Բայրամյանը՝ նոր մրցաշրջանի մասին
Սպորտ
«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը РБ Спорт-ի հետ զրույցում խոսել է գալիք 2025/26 մրցաշրջանի մասին:
«Զենիթը» մնում է «Զենիթ». բոլորը պետք է նրանց դեմ իրենց լավագույն խաղը ցուցադրեն։ Դժվար է լինելու, հատկապես որ սա առաջին տուրն է։ Բայց մենք պետք է մեր լավագույն խաղը ցուցադրենք, որպեսզի միավորներ վաստակենք «Զենիթի» դեմ խաղում։
Հիանալի եմ զգում։ Ուրախ եմ, որ մարզական հավաքն ավարտվեց, և շուտով կմեկնարկի Ռուսաստանի առաջնությունը։ Ամեն ինչ լավ է։ Դժվա՞ր էր ընդմիջումից հետո խաղին վերադառնալը. կարծում եմ՝ բոլորի համար նույնն է։ Երբ գնում ես արձակուրդի, ուզում ես հանգստանալ և՛ մտավոր, և՛ ֆիզիկապես, իսկ դրանից հետո պատրաստվելը հեշտ չէ։ Բայց սա նորմալ է, աշխատանքային գործընթաց է։ Ամեն ինչ ընթանում է՝ ըստ ծրագրվածի։ Ամեն ինչ սկսվում է նորից։
Իհարկե, նոր խաղացողներ են եկել։ Կարծում եմ՝ մեր նորեկները տեսնում են, որ մենք լավ և առողջ թիմ ունենք։ Բոլորս օգնում ենք միմյանց»,- ասել է Խորեն Բայրամյանը:
«Ռոստովը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում հուլիսի 20-ին արտագնա հանդիպում կանցկացնի «Զենիթի» հետ:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին