Ամերիկացիները գնահատել են Մասկի՝ սեփական կուսակցություն ստեղծելու գաղափարը
ԱՄՆ
Ամերիկացիների միայն 27%-ն է հավանություն տվել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի՝ սեփական կուսակցություն ստեղծելու գաղափարին։ Այս մասին հայտնել է Rasmussen Reports-ը՝ հիմնվելով իր սեփական ուսումնասիրության արդյունքների վրա։
Հարցված ընտրողների մեկ քառորդը նշել է, որ դեռ չի որոշել իր վերաբերմունքը նոր քաղաքական ուժի նկատմամբ, իսկ քաղաքացիների 48%-ը Մասկի կողմից Միացյալ Նահանգներում երրորդ քաղաքական կուսակցություն ստեղծելու գաղափարը «վատն» է անվանել։
Rasmussen Reports-ի հարցմանը հուլիսի 13-15-ը մասնակցել է 1196 մարդ։
Հուլիսի 5-ին միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է քաղաքական «Ամերիկայի կուսակցության» ստեղծման մասին։
Մասկը նշել է, որ իր կուսակցությունը կարող է աջակցել ցանկացած թեկնածուի 2028 թվականի ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրություններում, սակայն հաջորդ 12 ամիսների ընթացքում ուշադրությունը կկենտրոնանա Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրությունների վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)