ԱՄՆ-ում Թրամփի վերջնագիրը Ռուսաստանին «նվեր» են անվանել
ԱՄՆ
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի վերջնագիրը՝ Ռուսաստանի դեմ հնարավոր երկրորդական պատժամիջոցների կիրառումից առաջ 50-օրյա ժամկետի մասին, Մոսկվային հնարավորություն է տալիս օգտվել ճակատում վերջին շաբաթների հաջողություններից, հաղորդում է CNN-ը։
Ըստ հեռուստաալիքի՝ նոր ժամկետները լավ նախանշան են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նպատակներին հասնելու համար։ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի գիտաշխատող Քիր Ջայլսը կարծում է, որ սա նաև ռուսական կողմին հնարավորություն է տալիս մանևրելու դիվանագիտական ասպարեզում։
«50-օրյա ժամկետը Ռուսաստանին բավարար ժամանակ է տալիս՝ մշակելու իր այլընտրանքային պլանը և դիվանագիտությամբ խաբելու Վաշինգտոնին, ինչին Թրամփը կարող է համաձայնվել», - ասվում է հոդվածում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)