Ֆրանսիայում Ստալինգրադի շուրջ սկանդալ է բռնկվել
Աշխարհ
Ֆրանսիական Դրապ քաղաքում Ստալինգրադյան բուլվարի վերանվանումը լուրջ դժգոհություն է առաջացրել տեղի բնակիչների և ձախակողմյան քաղաքական գործիչների շրջանում: Այս մասին հաղորդում է տեղական Nice-Matin թերթը։
«Ստալինգրադ անվան օգտագործումը ոչ միայն կոմունիզմին նվիրվածության դրսևորում է: Այն նաև նացիստների նկատմամբ առաջին խոշոր հաղթանակն է», - ասել է Կոմունիստական կուսակցության տեղական մասնաճյուղի նախկին քարտուղար Ֆիլիպ Պելեգրինին։
Հուլիսի 4-ին քաղաքային խորհրդի նիստում, ըստ թերթի, ընտրված պաշտոնյաները քվեարկել են վերանվանման նախագծի օգտին, որի շրջանակներում քաղաքի 40-ից մի փոքր ավելի փողոցներ կվերանվանվեն։
Ստալինգրադյան բուլվարը կդառնա Ռիվ դյու Պայոն բուլվար: Ինչպես գրում է թերթը, «հակառակորդները զղջում են այս որոշման համար»։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել