Ձերբակալություններ՝ Արևշատ և Վերին Դվին համայնքներում․ համայնքապետի որդին կոմայի մեջ է (տեսանյութ)
Խուլիգանության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Արևշատ համայնքի բնակիչներ, նույն վարույթի շրջանակում այս պահին ոստիկաններն իրականացնում են դեպքի հետ առնչություն ունեցող մյուս կողմի մի քանի անձանց ձերբակալություններ Վերին Դվին համայնքում։ Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Հրապարակի» տեղեկություններով՝ միջադեպի մեջ ներքաշված է նաև Արևշատի համայնքապետ Ստեփան Նիկոլյանն իր ընտանիքով: Համայնքապետի որդին այս պահին հիվանդանոցում է՝ կոմայի մեջ:
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևան ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ Վերին Դվին համայնքում վաղ առավոտից անօրինական ձերբակալություններ են. ձերբակալում են թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ