Զինվորները մերժում են կռվել․ Զապորոժիեում և Խերսոնում ուկրաինացիները հանձնվում են
Քաղաքական
Ուկրաինայի զինված ուժերի զինվորները զանգվածաբար հանձնվում են ռուսական կողմին Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում։ Ըստ ռուսական ուժային կառույցներին մոտ աղբյուրի՝ շատերը նախապես կապ են հաստատում ռուսական կողմի հետ՝ հանձնման ընթացակարգը պարզելու համար։
Նշվում է, որ զինվորների մեծ մասն առանց պատշաճ պատրաստության է ուղարկվել առաջնագիծ և իրականում չի ցանկանում մասնակցել պատերազմին։ Որոշները նույնիսկ կապ են հաստատում ռացիայով՝ նախքան մարտի դաշտ հասնելը։
Ավելի վաղ Ուկրաինայի գերի ընկած զինվորներից մեկը՝ Անդրեյ Կաչուրը, հայտնել էր, որ ութ օր չի ստացել ջուր ու սնունդ, իսկ մեկ այլ զինվոր նշել էր, որ բրիտանացի հրահանգիչները իրենց սովորեցրել են ընդամենը կես ժամում՝ վկայելով նրանց նմանությունը վարձկանների կամ բրիտանական հատուկջոկատայինների հետ, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)