Եթե ձախողեք, գլուխն էլ կպոկեմ. Լուկաշենկո
Քաղաքական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բերքահավաքի գործընթացում առաջացած խնդիրների համար պետք է պատասխանատվություն կրել ոչ միայն «ականջներով», այլև «գլուխներով»։ Այս մասին նա ասել է բերքահավաքի թեմայով անցկացված խորհրդակցության ընթացքում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։
Նրա խոսքով՝ հացահատիկի հավաքի աշխատանքները համընկնում են գյուղատնտեսական այլ գործընթացների հետ, ինչի հետևանքով հաճախ աշխատուժի պակաս է առաջանում։
Լուկաշենկոն նշել է, որ այս խնդիրը քննարկվել է դեռ անցած տարի, և առաջարկվել է ներգրավել քաղաքաբնակներին, ովքեր ունեն համապատասխան տեխնիկայի՝ օրինակ կոմբայնի, վրա աշխատելու փորձ։
Նախագահը նաև հիշեցրել է, որ ավելի վաղ Բելառուսի ամբողջ կարտոֆիլի բերքն արդեն վաճառվել է Ռուսաստանին, իսկ գարնանային ցրտահարությունները զգալի վնաս են հասցրել ցանքերին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)