Բանտերի նախկին պետը կարող է կապված լինել Շակրո Մոլոդոյի գործի հետ
Հասարակություն
Օմսկի նահանգային քրեակատարողական ծառայության նախկին ղեկավար Կոնստանտին Կնիսի դեմ հարուցված գործը կարող է կապ ունենալ ռուսաստանյան քրեական աշխարհի առաջնորդ Զախարի Կալաշովի՝ Շակրո Մոլոդոյի հետ։ Այս մասին հաղորդում է «Պրայմ Կրայմ»-ը։
Ըստ աղբյուրի՝ 2024 թվականի աշնանը ՔԿԾ-ի ներքին անվտանգության բաժինը սկսել է քննություն Կնիսի նկատմամբ։ Կասկածվում է, որ գործը կապված է 2020-ին ՍԻԶՕ-ում մահացած՝ Շակրոյի մերձավոր օգնական Կախա Գալսկու (Կախաբեր Պարպալիա) դեպքի հետ։
Պաշտոնական վարկածով՝ նա մահացել է սրտի կաթվածից, սակայն քրեական շրջանակները կարծում են, որ նրան Մոսկվայից տեղափոխել էին վերադաստիարակման նպատակով, և բանտային աշխատակիցները «չափազանցրել են մեթոդները»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)