Թրամփի մաքսերը սպառնում են փչացնել շամպայնի վաճառքը ԱՄՆ-ում
ԱՄՆ
Ֆրանսիացի շամպայն արտադրողները կանգնել են մարտահրավերի առաջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած 30% մաքսադրույքների պատճառով։ ԱՄՆ-ն շամպայնի ամենամեծ արտահանման շուկան է՝ բաժին ունենալով արտահանման 10%-ը ծավալով և 15%-ը՝ արժողությամբ։
Արդյունաբերական միության ղեկավարները նախազգուշացնում են, որ այդ մաքսերը կհանգեցնեն գների բարձրացման և աշխատատեղերի կորստի ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ ԱՄՆ-ում։ Փոխարինող շուկաներ դիտարկվում են Բրազիլիան, Հարավարևելյան Ասիան և Հարավային Աֆրիկան, սակայն շուկաների արագ վերաբաշխումն իրատեսական չէ, հայտնում է Reuters-ը։
Արտահանման ծավալները 2024-ին արդեն նվազել էին ավելի քան 10%-ով։ Եթե 30% մաքսերը ուժի մեջ մտնեն, ֆրանսիական արտադրողները մտավախություն ունեն, որ կարող է խաթարվել իրենց վստահության վրա հիմնված համագործակցությունը ամերիկյան գործընկերների հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)