Մբապեն կասկածվում է ոստիկաններին կաշառելու մեջ
Սպորտ
«Ռեալ Մադրիդի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն կասկածվում է ոստիկաններին կաշառելու մեջ։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։
Հեռուստաալիքը պնդում է, որ 2023 թվականի հունիսին Ֆրանսիայի հավաքականը պահպանող բոլոր ոստիկանները Մբապեի բանկային հաշվից ստացել են չեկեր։ Նրանցից չորսը ստացել է 30 հազար եվրո, իսկ նրանց ղեկավարը՝ 60,3 հազար եվրո։ Ֆուտբոլիստի խոսքով՝ ինքը որոշել է Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար ստացված բոնուսի գումարը նվիրաբերել նրանց։
Մբապեի և «Ռեալ Մադրիդի» միջև պայմանագրի ստորագրման մասին պաշտոնապես հայտարարվել է հունիսի 3-ին։ Հարձակվողը իսպանական գրանդին միացել է՝ որպես ազատ գործակալ։ Մինչ այդ հարձակվողը խաղացել է ֆրանսիական ՊՍԺ-ում, որտեղ խաղում է 2017 թվականից։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)