Մասիսում բախվել են 2 «Mercedes»-ներ. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Մասիս քաղաքի Հերացի և Արարատյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 40-ամյա Արմեն Գ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 22-ամյա Արամ Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վիրավորի ինքնությունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)