Չինաստանը սպառնում է պատասխանել ԵՄ-ի՝ իր բանկերի դեմ սահմանած պատժամիջոցներին
Քաղաքական
Չինաստանը հայտարարում է, որ կարձագանքի Եվրոպական միության սահմանած սահմանափակումներին իր երկու բանկերի դեմ, որոնք ներառվել են 18-րդ հակառուսական պատժամիջոցների փաթեթում։ Չինաստանի ԱԳ նախարար Վան Ի-ն նախապես զգուշացրել էր ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասին, որ Պեկինը չի հանդուրժի նման քայլերը։
Ըստ South China Morning Post-ի՝ չնայած Չինաստանը չկարողացավ կանխել պատժամիջոցների կիրառումը, ԵՄ-ն խոստացել է վերանայել որոշումը 6 ամսվա ընթացքում, եթե բանկերը ապացուցեն, որ դադարեցրել են աջակցությունը ռուսական ռազմական կառույցներին։
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լին Ցզյանը ևս արձագանքել է, շեշտելով, որ երկիրը դեմ է միակողմանի սահմանափակումներին, որոնք չունեն միջազգային իրավունքի կամ ՄԱԿ-ի ԱԽ-ի հաստատում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)