Ավստրիայի պատգամավորն ընդդիմացել է ԵՄ-ի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին
Քաղաքական
Եվրոպական խորհրդարանի ավստրիացի պատգամավոր Հարալդ Վիլիմսկին քննադատել է Ռուսաստանի դեմ ԵՄ-ի 18-րդ պատժամիջոցային փաթեթը՝ այն անվանելով անարդյունավետ և ինքնավնաս գործողություն։ Նրա խոսքով, նախորդ 17 պատժամիջոցները որևէ հաջողության չեն հասել, և ժամանակն է փոխել քաղաքական ուղին։
Վիլիմսկին ընդգծել է, որ Եվրոպան պետք է հրաժարվի «ինքնաոչնչացման ռազմավարությունից» և ուշադրությունը սևեռի Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական լուծման վրա։ Նա նշել է, որ գործող քաղաքականությունից տուժում են հենց եվրոպացիները և ավստրիացիները։
Հուլիսի 18-ին ԵՄ երկրները հաստատել են 18-րդ պատժամիջոցային փաթեթը, որը ներառում է սահմանափակումներ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների վրա, ինչպես նաև ռուսական նավթի գնի նոր վերին շեմ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)