ԱՄՆ հետախուզությունը կասկածում է Իրանի վրա հարվածների արդյունավետությանը
Քաղաքական
The Washington Post-ի տվյալներով՝ ԱՄՆ հետախուզությունը արձանագրել է լուրջ վնաս միայն Իրանի մեկ՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտում։ Մյուս երկու թիրախների՝ Նատանզի և Իսֆահանի վնասման աստիճանը մնում է անորոշ, և ենթադրվում է, որ նրանց ստորգետնյա կառույցները կարող են պահպանված լինել։
Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ «չի կարելի պնդել, թե Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացվել է»։ Ըստ աղբյուրների՝ Ֆորդոն հարվածների հետևանքով կրել է զգալի վնաս՝ B-2 ռմբակոծիչներից գցված 12 ռումբերից հետո։
Հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ օդուժը հարվածել էր Իրանի երեք միջուկային օբյեկտներին։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Ֆորդոյին հասցվել է «ամբողջական ռմբային հարված», նշելով այն որպես գործողության հիմնական թիրախ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)