Այսօր քաղաքական հետապնդման ենթարկված և ապօրինի կալանավորված Արա Ռոստոմյանի ծննդյան օրն է
Այսօր ռեժիմի կողմից քաղաքական հետապնդման ենթարկված և ապօրինի կալանավորված Արա Ռոստոմյանի ծննդյան օրն է: Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդու ծնողին` Արային, գործող կառավարիչը չի ներում, որովհետև նա իշխանության` սեփական ժողովրդի դեմ գործածը համարձակվել է որակել դավաճանություն և պայքարում է որդու ու նրա ընկերների գաղափարների իրագործման համար:
Արան քաղբանտարկյալ է, ով ցավը սրտում պայքարել ու պայքարում է իր երկրում արժանապատիվ կյանքի կառուցման համար` հստակ գիտակցելով, որ անընդհատ թիրախավորվելու և հետապնդվելու է բռնատիրական ռեժիմ կառուցողների կողմից»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ