Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ) Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը Ֆինանսական աստղագուշակ 2027 թվականի համար. ի՞նչ է սպասվում կենդանակերպի բոլոր նշաններին կրակե այծի տարում Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով MLS-ում հանդես եկող 21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnհերի թիվը հասել է 18-ի Այս կենդանակերպի նշանները կլինեն հաջողության ալիքի վրա. հին ծանոթությունները լայն հնարավորություններ կբացեն նրանց համար Նոր սկիզբ և գլոբալ փոփոխություններ. ինչ կբերի 11.11-ի հայելային ամսաթիվը և ինչպես ցանկություն պահել ադ օրը Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել Պորտուգալիայում «Շառլ» փոթորկի պատճառով դպրոցներն ու պետական հաստատությունները կփակվեն Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС Անվտանգության սպառնալիք iPhone-ներում 

Մի օր, անկասկած, Փաշինյանը հայտարարելու է, թե սխալ է գործել՝ Պրահայի հանդիպման ընթացքում. Վարդան Օսկանյան

Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ և երբեք էլ չի փակվի, քանի դեռ իրենց պատմական հայրենիքից բռնությամբ տեղահանված 150,000 հայերի իրավունքները չեն ճանաչվել, վերականգնվել և երաշխավորվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Երեկ Բելգիայի խորհրդարանն ընդունեց բանաձև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Ադրբեջանի վայրագությունների և մարդու իրավունքների խախտումների մի շարք դատապարտումների շարքում, այդ բանաձևը կոչ է անում Բաքվին կատարել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. նոյեմբերի 17-ի որոշումը և թույլ տալ հայերի անվտանգ վերադարձն իրենց տները՝ միջազգային վերահսկողության ներքո։ Այս բանաձևը լրացնում է Եվրոպական խորհրդարանի՝ 2024 թվականին ընդունած երկու բանաձևերը, ինչպես նաև Շվեյցարիայի խորհրդարանի վերջերս ներկայացրած նախաձեռնությունը, որը կոչված է միջնորդելու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև՝ վերջիներիս իրենց հայրենիք վերադառնալ»ւ հարցում։ Ավելի քան 100 բրիտանացի պատգամավորներ վերջերս իրենց աջակցությունն են հայտնել շվեյցարական խաղաղարար նախաձեռնությանը, և շուտով կլսենք նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատիից։

Իսկ երկու օր առաջ կայացած մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը՝ մի շարք վտանգավոր և անտրամաբանական պնդումների շարքում, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցը «փակված» է։ Նա միանշանակ հայտարարեց, որ տարածքն ադրբեջանական է և, գուցե ամենամեղադրելին՝ խոստովանեց, թե իր միակ ափսոսանքն այն է, որ այս զիջումն ավելի վաղ չի իրականացրել։ Այդ «սխալը», ինչպես ինքն է անվանում, արժեցավ հազարավոր հայերի կյանք, ավարտվեց հայկական պատմական հայրենիքի էական մասի կորստով և Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության լիակատար հարկադիր տեղահանությամբ։

Ցանկացած գործուն ժողովրդավարությունում նման կործանարար սխալ հաշվարկի ընդունումը կհանգեցներ անհապաղ հրաժարականի և անդառնալի քաղաքական խայտառակության։ Փոխարենը, Փաշինյանը կառչել է իշխանությունից և փորձում է հայտարարել, թե բաց վերքն արդեն բուժվել է։

Սակայն ճշմարտությունը հնարավոր չէ այսքան հեշտությամբ մոռացության տալ։ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ և երբեք էլ չի փակվի, քանի դեռ իրենց պատմական հայրենիքից բռնությամբ տեղահանված 150,000 հայերի իրավունքները չեն ճանաչվել, վերականգնվել և երաշխավորվել։ Ո՛չ մամուլի ասուլիսը, ո՛չ էլ պատմության վերաշարադրման փորձերը չեն կարող փոխել այս հիմնարար իրականությունը։

Փաշինյանը փորձում է համոզել աշխարհին, թե Հայաստանն այլևս ասելիք կամ անելիք չունի Լեռնային Ղարաբաղի հարցով։ Նրա մղումները ակնհայտ են՝ հաճոյանալ Ադրբեջանին, խուսափել դիվանագիտական դիմակայությունից, շեղել պատասխանատվությունը և շարունակել կառչել իշխանությունից։ Նրա հռետորական շրջադարձը, ըստ որի՝ իբր Լեռնային Ղարաբաղը երբեք իսկապես հայկական չի եղել, բարոյական և քաղաքական դավաճանություն է, որը և պատմական, և իրավական առումով կեղծ պնդում է։

Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ ադրբեջանական պետության մաս։ Նրա հայկական արմատները ձգվում են հազարամյակներ՝ շատ առաջ՝ մինչև ժամանակակից Ադրբեջանի ձևավորումը։ Տարածքն իր անկախությունն հռչակեց 1991 թվականին՝ նույն խորհրդային իրավական հիմքով, որով ձևավորվեցին Հայաստանի և Ադրբեջանի հետխորհրդային հանրապետությունները։

Մի օր, անկասկած, Փաշինյանը հայտարարելու է, թե սխալ է գործել՝ Պրահայի հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելով։ Սակայն ոչ մի ներողություն չի կարող չեղարկել այն վնասը, որ նա պատճառել է։ Այդ վնասի համար նա երբեք չի ներվի հայ ժողովրդի կողմից։

Անկախ այն բանից, թե ինչ է ասում կամ անում Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ։ Այն շարունակում է ապրել՝ քանի դեռ վերադարձի իրավունքը չի իրագործվել, և արդարությունը չի վերականգնվել էթնիկ զտման և հարկադիր արտաքսման զոհերի համար»,- գրել է նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ) Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը Ֆինանսական աստղագուշակ 2027 թվականի համար. ի՞նչ է սպասվում կենդանակերպի բոլոր նշաններին կրակե այծի տարում Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով MLS-ում հանդես եկող 21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnհերի թիվը հասել է 18-ի Այս կենդանակերպի նշանները կլինեն հաջողության ալիքի վրա. հին ծանոթությունները լայն հնարավորություններ կբացեն նրանց համար Նոր սկիզբ և գլոբալ փոփոխություններ. ինչ կբերի 11.11-ի հայելային ամսաթիվը և ինչպես ցանկություն պահել ադ օրը Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել Պորտուգալիայում «Շառլ» փոթորկի պատճառով դպրոցներն ու պետական հաստատությունները կփակվեն Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС Անվտանգության սպառնալիք iPhone-ներում Կրծքագեղձի քաղցկեղը ավելի ու ավելի հաճախ է ախտորոշվում երիտասարդ կանանց մոտ. ի՞նչ ախտանիշներ չպետք է անտեսել Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել դրոնով Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա Մարտին Սուբիմենդին մեծ հավանականությամբ առաջիկա ամիսներին կհեռանա «Արսենալից» Բաց, նարնջագույն կամ գրեթե կարմիր. որ դեղնուցն է ամենաառողջը 81-ամյա բրիտանացի գրողը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը Կենդանակերպի այս նշաններն ուրախություն ու խաղաղություն են բերում ուրիշներին նույնիսկ ամենադժվարին պահերին Մասնագետը զգուշացրել է մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիքներ օգտագործելու վտանգների մասին Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերի 11-ից 15-ին Կոմիտասի պողոտայում ապամոնտաժվել է 14 խանութից բաղկացած կրպակաշարը (տեսանյութ) Խոշոր հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում Երգչուհի Նառայի թոռնիկը ավտովթшրի է ենթարկվել. «Ուիգմոր»-ում երեխայի մորն անտակտ պատասխան են տվել Աբու Դաբիում չեն եղել բեկումնային ինչ որ համաձայնություններ կամ զարգացումներ. Բադալյան Հայ շախմատիստների արդյունքները՝ պատանեկան ԵԱ-ում Հայտնի է՝ ինչպես է Սևանում կայանված մեքենայում մահացել տղամարդը. Մանրամասներ Բաթումիում քաղաքացին հրացանով կրակել է հարևանի վրա Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու Նեթանյահուն ուլտրաուղղափառ կուսակցություններին կոչ է արել չանցնել Իսրայելի կառավարությունը ձևավորող Այզենկոտի կողմը Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ) Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն հերքել է սուպերմարկետների դեմ կիբերհարձակումների վերաբերյալ Ֆրանսիայի մեղադրանքները Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին«Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին «Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել Նիգավան բնակավայրում հողատարածքի հետ կապված հարևանների միջև վիճшբանություն է տեղի ունեցել Էջմիածնում աղջկա դանակահարության պատճառը տղայի շուրջ ծագած վեճն է եղել. Mediahub.amՌուսների հետ դժվար է. Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ) Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ) Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 համարի ավտոբուսը Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում Սևանի բնակելի շենքերից մեկի հետնամասում կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրվա ընթացքում կողմերը համաձայնության եկան գերիների լայնածավալ փոխանակման շուրջՓաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր
Ամենադիտված