Թրամփը մատնանշել է BRICS-ի թուլացումը մաքսատուրքերով սպառնալիքներից հետո
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ BRICS-ը «մարում է» խմբի անդամների նկատմամբ 10% մաքսատուրք սահմանելու իր սպառնալիքներից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«BRICS-ը ցանկանում էր փորձել տեղահանել դոլարը, նրա գերիշխանությունն ու ստանդարտը։ Եվ ես ասացի, որ մենք 10% մաքսատուրք կսահմանենք BRICS կոնսորցիումի բոլոր երկրների համար։ Եվ հաջորդ օրը նրանք հանդիպում ունեցան, որտեղ գրեթե ոչ ոք չներկայացավ։ Նրանք ասացին. «Մեզ հանգիստ թողեք»։ Մենք դա չէինք ուզում», - ասել է Թրամփը՝ BRICS-ը անվանելով «փոքր խումբ, որը արագ մարում է»։
Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն չի կարող թույլ տալ տեսնել ԱՄՆ դոլարի թուլացումը, բայց եթե երկիրը նախկինի նման ղեկավարի «հիմար մեկը» (ակնարկելով ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին-խմբ.), նա թույլ կտա» ազգային արժույթի թուլացումը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)