Ուկրաինական FPV-դրոնները հարվածել են շուկայի՝ այրել բեռնատարներ
Քաղաքական
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Հերսոնի մարզի գյուղատնտեսական շուկային՝ օգտագործելով FPV տիպի դրոններ։ Տեղեկությունը հայտնել է տարածաշրջանի ռուսամետ ղեկավար Վլադիմիր Սալդոն։
Հարվածը հասցվել է Վելիկիե Կոպանի գյուղի շուկային։ Այրվել են բանջարեղեն տեղափոխող երկու բեռնատարներ, մի քանի մեքենաներ վնասվել են։ Երկու քաղաքացի վիրավորվել են, նրանցից մեկը ծանր վիճակում է։
Ռուսական կողմը միջադեպը որակել է որպես հարված քաղաքացիական օբյեկտին՝ հիշեցնելով, որ սա շարունակություն է նման գործողությունների, ինչպիսին էր Գորլովկայի շուկայի գնդակոծումը, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)