ԱՄՆ-ում աշխատանքից ազատել են ռուս, չինացի և իրանցի գիտաշխատողների՝ ազգային անվտանգության պատճառներով
ԱՄՆ
ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը շուրջ 70 օտարերկրյա պայմանագրային աշխատող է ազատել, ովքեր աշխատում էին Չինաստանից, Ռուսաստանից, Իրանից և Հյուսիսային Կորեայից։ Fox News-ի հաղորդմամբ՝ հիմնականում խոսքը չինացի հետդոկտորական մասնագետների մասին է։
Նրանք ներգրավված էին ԱՄՆ Գյուղատնտեսական հետազոտական ծառայության մի շարք ծրագրերում, որոնց մի մասը այժմ կասեցվել է, այդ թվում՝ մսային թունավորումների դեմ պատվաստանյութի մշակումը։ ԱՄՆ իշխանությունները գործել են ազգային անվտանգության նկատառումներից ելնելով՝ նախաձեռնելով արտասահմանցի մասնագետների հեռացում «թշնամական երկրների» ցուցակից։
Ազատումներն իրականացվել են հանկարծակի։ Աշխատակիցների մի մասի մուտքի անցագրերը չեղարկվել են առանց նախազգուշացման։ Մինչ հոկտեմբերի 15-ը դաշնային նոր աշխատողների ընդունումը արգելված է, ինչի հետևանքով նախագծերը կանգ են առել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)