«Երկաթե դագաղներ». Ուկրաինային փոխանցված Abrams-ները պաշտպանություն չունեն
Քաղաքական
Ավստրալիայի փոխանցած Abrams տանկերը Ուկրաինան ստացել է առանց ռուսական հրթիռներից և դրոններից պաշտպանվելու համակարգերի։ Այդ մասին «Լենտա.ռու»-ի հետ զրույցում հայտնել է ռազմական վերլուծաբան, գնդապետ Աнатոլի Մատվեյչուկը։
Նրա խոսքով՝ Ուկրաինային տրամադրված տանկերը չունեն ոչ ակտիվ դինամիկ զրահ, ոչ էլ էլեկտրոնային պայքարի համակարգեր, ինչի հետևանքով դրանք հեշտությամբ դառնում են թիրախ ռուսական ժամանակակից հակատանկային զինատեսակների համար։ «Փաստորեն, նրանց փոխանցում են երկաթե դագաղներ», ընդգծել է փորձագետը։
Ավելի վաղ Ավստրալիան խոստացել էր Ուկրաինային տրամադրել 49 Abrams տանկ, որոնցից կեսից ավելին արդեն տեղ է հասել։ Սակայն փորձագետները վստահ են՝ նման քանակով և թերի համալրմամբ տեխնիկան լուրջ ազդեցություն չի ունենա 1,500 կմ երկարությամբ ռազմաճակատի վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)