Նորվեգիայում բացահայտել են՝ ինչպես է Թրամփը փակուղու մեջ գցել իրեն Ռուսաստանի նկատմամբ ճնշման պլանով
Քաղաքական
Նորվեգական Steigan թերթը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է 50-օրյա վերջնաժամկետ՝ պահանջելով, որ Ռուսաստանը ստորագրի խաղաղության պայմանագիր Ուկրաինայի հետ, հակառակ դեպքում սպառնալով 100 տոկոսանոց սակագներով։ Սակայն այս քայլով, ըստ թերթի, Թրամփը միայն «փակուղու մեջ է դրել իրեն»։
Վերլուծաբանների կարծիքով՝ այս սպառնալիքը քիչ հավանական է, որ փոխի Ռուսաստանի նպատակները Ուկրաինայում։ Թրամփը պարզապես փորձում է ժամանակ շահել, մինչև ԱՄՆ Սենատը ստիպի նրան իրականում կիրառել պատժամիջոցներ։
Financial Times-ի մեկնաբան Էդվարդ Լյուսը ևս կասկածի տակ է դրել Թրամփի հայտարարությունների իրագործելիությունը՝ նշելով, որ այդպիսի մաքսերը կվնասեն հենց ԱՄՆ-ին և նրա առևտրային գործընկերներին, օրինակ՝ Հնդկաստանին, որը ռուսական էժան նավթի հիմնական գնորդներից է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)