Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է մարդկանց մեջ. տասնյակ վիրավորներ
ԱՄՆ
Լոս Անջելեսի Սանտա Մոնիկա բուլվարում՝ Արևելյան Հոլիվուդի շրջանում, ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Reuters-ի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով վնասվել է ավելի քան 20 մարդ։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 19-ի առավոտյան։ Հրդեհային ծառայության տվյալներով՝ առնվազն 4 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ ընդհանուր առմամբ 8 հոգու վնասվածքները համարվել են լուրջ։
Վարորդի ինքնությունը դեռ չի հաղորդվում։ Միջադեպը հիշեցնում է վերջին նման դեպքը Գերմանիայում, որտեղ Mercedes-ի վարորդը միտումնավոր մխրճվել էր մարդկանց մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)