Ուկրաինան քննարկում է 18–24 տարեկան տղամարդկանց արտագնա արգելքի մեղմումը
Քաղաքական
Ուկրաինայի Գերագույն ռադայում քննարկվում է հնարավոր փոփոխություն, որը կարող է մեղմել 18–24 տարեկան տղամարդկանց համար սահմանված արտագնա սահմանափակումները։ Տեղեկությունը տարածել է ՌԲԿ-Ուկրաինա-ի Telegram ալիքը։
Խորհրդարանի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը նշել է, որ այս հարցը քննարկվում է Ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության հանձնաժողովի մակարդակով։ Մի շարք պատգամավորներ աշխատում են արտագնա արգելքի մեղմման առաջարկների վրա, սակայն որոշման կոնկրետ մեխանիզմը դեռ հստակ չէ։
Նշենք, որ 2022 թ. փետրվարի 24-ից Ուկրաինայում գործում է ռազմական դրություն, որի շրջանակում տղամարդկանց՝ զորակոչի ենթակա տարիքի, արտագնա սահմանափակում է սահմանվել։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)