Գազայում օգնության բաշխման վայրում կրակոցների հետևանքով զոհվել է 32 մարդ
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Ռաֆահ քաղաքի GHF կազմակերպության սննդային օգնության կետում տեղի ունեցած կրակոցների արդյունքում Նասեր հիվանդանոց է տեղափոխվել առնվազն 32 զոհվածի մարմին՝ միայն այս առավոտից սկսած։
Նախարարության տվյալներով՝ այսպես կոչված «սպանդները» շարունակվում են մարդասիրական օգնության բաշխման կետերում, իսկ սովի և սննդային թերության հետևանքով մահվան դեպքերն օրեցօր ավելանում են, գրում է Al-Jazeeran-ն։
Նախարարությունը զգուշացրել է՝ «միջազգային լռության պայմաններում տարածաշրջանը կանգնած է աննախադեպ առողջապահական ու հումանիտար աղետի առաջ» և կոչ է արել միջազգային համայնքին «անհետաձգելի ու արդյունավետ գործողությունների»։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին