ԶԱԷԿ-ի մոտակայքում անտառ է այրվել՝ ուկրաինական հարվածից հետո
Քաղաքական
Զապորոժժյեի ատոմային էլեկտրակայանի հարակից անտառում հրդեհ է բռնկվել Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով։ Տեղեկությունը հայտնել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովը։
Ըստ նրա՝ կրակը տարածվել է Էներգոդար քաղաքի և կայանի միջև գտնվող անտառային հատվածում։ Հրդեհ հենց ԱԷԿ տարածքում չի գրանցվել, սակայն հարակից ճանապարհներով երթևեկությունն այս պահին վտանգավոր է։
Ռոգովը կոչ է արել բնակիչներին օգտվել այլընտրանքային երթուղուց՝ Էներգոդար մուտք գործելիս։ Ուկրաինական հարձակման մասին հայտնի էր դարձել դեռևս հուլիսի 19-ի առավոտյան, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)