Վիրավոր ուկրաինացի զինվորն անձամբ հանձնվել է ռուսներին՝ կյանքը փրկելու համար
Քաղաքական
Ուկրաինայի զինված ուժերի վիրավորված զինծառայողը հանձնվել է ռուսական զորքերին՝ Հերսոնի ուղղությամբ գտնվող երկաթուղային կամրջի մոտ։ Այս մասին հայտնել է շրջանի ռուսամետ ղեկավար Վլադիմիր Սալդոն։
Նրա խոսքով՝ զինվորը զենքը դրել է և դուրս եկել բաց տարածք՝ նշան տալով դրոն-օպերատորին, որ ցանկանում է հանձնվել։ Նրան արդեն ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, գրում է Лента.ру-ն։
«Նա կարող էր մահանալ արյան կորստից, «դաշնակիցների կրակից» կամ հերթական անիմաստ գործողության ժամանակ։ Բայց ընտրեց միակ ճիշտ ելքը», — գրել է Սալդոն։ Նրա խոսքով՝ զինվորը կապրի ու, երբ պատերազմը վերջանա, կվերադառնա ընտանիք։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)