Օրբանը մերժում է ԵՄ բյուջեն՝ Ուկրաինային ֆինանսավորելու պատճառով
Քաղաքական
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտը չի աջակցի Եվրամիության բյուջեի նախագծին, քանի որ այն նախատեսում է Ուկրաինայի ֆինանսավորում։ Նա ընդգծել է, որ Հունգարիան դեմ է բյուջեին, որը «հունգարացիների փողերն ուղարկում է Ուկրաինա» և վտանգում երկրի գյուղատնտեսությունը։
Օրբանը նաև հայտարարել է, որ չի ընդունի պայմաններ, որոնց համաձայն միջոցները տրամադրվում են միայն այն դեպքում, երբ Հունգարիան աջակցում է Բրյուսելի քաղաքականությանը՝ կապված պատերազմի, միգրացիայի և գենդերային օրակարգի հետ։
Ավելի վաղ նա քննադատել էր ԵՄ նոր բյուջեն՝ այն անվանելով խիստ ծախսատար Ուկրաինայի համար և կոչ անելով վերանայել այն՝ նշելով, որ այդ քաղաքականությունը կարող է վտանգել միության կայունությունը, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)