Ուսիկն ու Դյուբուան վերամիավորման մենամարտում. ժամ, մրցաշար և ռեկորդային մրցանակ
Հուլիսի 19-ին Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում կայանալու է Օլեքսանդր Ուսիկի և Դանիել Դյուբուայի երկրորդ մենամարտը՝ աշխարհի միավորված ծանրքաշային չեմպիոնի տիտղոսի համար։ Մենամարտի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 23:45-ին, իսկ ամբողջ միջոցառումը կհեռարձակվի DAZN վճարովի հարթակում։
Մենամարտում խաղադրույքի տակ են Ուսիկի տիրապետած WBC, WBA և WBO տիտղոսները, ինչպես նաև Դյուբուայի պահած IBF գոտին։ Սա կլինի վերջին երկու տասնամյակների ընդամենը երկրորդ մենամարտը՝ ամբողջովին միավորված չեմպիոնի կարգավիճակի համար։
Ըստ գրեթե բոլոր բուքմեյքերների՝ Ուսիկն է համարվում ֆավորիտը։ Նրա հաղթանակի գործակիցն է 1.33, մինչդեռ Դյուբուայինը՝ շուրջ 2.60։ Մենամարտի մրցանակային հիմնադրամը հասնում է ռեկորդային 203 միլիոն դոլարի։
Ուսիկն այս պահին անպարտելի է՝ 23 հաղթանակով, որոնցից 14-ը նոկաուտով։ Դյուբուան՝ 22 հաղթանակ, 21 նոկաուտ, և 2 պարտություն։ Երկու տարի առաջ Ուսիկը հաղթել էր Դյուբուային 9-րդ ռաունդում, սակայն մենամարտը մնացել էր վիճահարույց՝ Դյուբուայի կողմից իրականացված «ցածր հարվածի» պատճառով։ Այս անգամ Դյուբուան խոստանում է վրեժ լուծել։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)