Դոնեցկի կենտրոնը հրթիռակոծվել է HIMARS համակարգից
Քաղաքական
Ուկրաինական զինուժը հարվածել է Դոնեցկի կենտրոնական հատվածին ամերիկյան HIMARS հրթիռային համակարգից։ ՏԱՍՍ-ը, հղում տալով օպերատիվ ծառայություններին, հայտնում է, որ վնասվել է բազմաբնակարան շենք և Հանրապետական տրավմատոլոգիական կենտրոնի տարածքը։
Նախնական տվյալներով՝ հարվածի հետևանքով մեկ քաղաքացիական անձ վիրավորվել է։ Հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատել են, սակայն մի քանի հզոր պայթյուն է արձանագրվել Կիևյան և Լենինյան շրջաններում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)