ՌԴ պատգամավոր. Ուկրաինան փոխել է մարտավարությունը՝ հարվածելով խաղաղ բնակչությանը
Քաղաքական
ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, թե Ուկրաինայի Զինված ուժերը փոխել են մարտավարությունը՝ սկսելով հարվածներ հասցնել ոչ թե ռազմական թիրախներին, այլ խաղաղ բնակչությանը։ Նրա խոսքով՝ Դոնեցկում և այլ քաղաքներում նման գործողությունները «վկայում են Կիևի անվճռականության և ռազմական ձախողումների մասին»։
Կոլեսնիկը պնդել է, որ նման հարվածները կոչված են սերմանել խուճապ, սակայն ըստ նրա՝ «սրանք միայն ուժեղացնում են ռուս ժողովրդի և բանակի հակահարվածի վճռականությունը», գրում է Лента.ру-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնեցկի կենտրոնում արձանագրվել են մի քանի հզոր պայթյուններ։ Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)