Ղրիմում 40 հեկտար տարածքով խոշոր հրդեհ է բռնկվել
Քաղաքական
Ցամաքային խոշոր հրդեհ է բռնկվել Ղրիմի արևմտյան Սակսի շրջանում՝ ծածկելով շուրջ 40 հեկտար տարածք։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հրդեհը բռնկվել է Եվպատորիա–Սիմֆերոպոլ ավտոճանապարհի երկայնքով։
ՌԴ ԱԻՆ-ի տվյալներով՝ հրդեհի արագ տարածմանը նպաստել են քամին ու բարձր ջերմաստիճանը։ Ծխածածկույթը դարձել է պատճառ՝ ճանապարհի որոշ հատվածներում երթևեկությունը սահմանափակելու համար։
Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են 71 փրկարար և 15 միավոր տեխնիկա։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի զինված ուժերի դրոնային հարձակումներից հետո դեպի Ղրիմ և հակառակ ուղղությամբ երթևեկող 12 գնացք էր ուշացել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)