Spiegel-ը բացահայտում է Կրեմլի երեք սցենարը՝ Տրամփի վերադարձի դեպքում
Քաղաքական
Գերմանական Spiegel-ի փոխանցմամբ՝ Մոսկվան մշակել է երեք տարբեր ռազմավարություն՝ կախված ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի դիրքորոշումից Ուկրաինայի հարցում։ Կրեմլում հաշվի են առնում Տրամփի անկանխատեսելի վարքագիծը և, ըստ պարբերականի, նախագահ Պուտինը համապատասխանաբար հարմարեցնում է իր մոտեցումները։
Առաջին սցենարով՝ Տրամփը ընդունում է Կրեմլի պայմանները և ստիպում Ուկրաինային ու Եվրոպային ենթարկվել։ Երկրորդ տարբերակում ԱՄՆ-ն հեռանում է հակամարտությունից՝ թողնելով ողջ պատասխանատվությունը Կիևի ու Բրյուսելի վրա։ Երրորդ սցենարով Ռուսաստանը ենթադրում է, որ ԱՄՆ-ն կվերադառնա Ջո Բայդենի վարած քաղաքական գծին։
Ներկայում, ըստ հրապարակման, Ռուսաստանը գործնականում իրականացնում է քայլեր երկրորդ և երրորդ սցենարների միջև։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)