Ուկրաինացին բահի միջոցով վռնդել է զինկոմիսարիատի աշխատակիցներին
Հասարակություն
Ուկրաինայի բնակիչը մենակով դիմագրավել է զորակոչային կենտրոնի բրիգադին՝ բահի հարվածներով հեռացնելով նրանց։ Տեսանյութը հրապարակել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը՝ Telegram-ում։
Նրա խոսքով՝ տղամարդը «մեկը մի ամբողջ խմբի դեմ» կանգնել է և «վախեցրել այդ մարդկանց, ովքեր իրենից պահանջում էին գնալ պատերազմ»։ Դմիտրուկը հրապարակումը ավարտել է՝ անվանելով միջադեպի հերոսին «արի ու արժանապատիվ մարդ»։
Ավելի վաղ ուկրաինական ոստիկանությունը ձերբակալել էր մեկ այլ զորակոչվածի՝ զինծառայողների վրա կրակ բացելու կասկածանքով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)