ԿՀԼ-ի «Սոչի» ակումբը հեռացրել է գլխավոր մարզչին
Սպորտ
Կոնտինենտալ հոկեյի լիգայի «Սոչի» ակումբը պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Վյաչեսլավ Կոզլովի հեռացման մասին։ Տեղեկությունը հրապարակվել է ակումբի կայքում։ Նրա հետ միասին հեռացվել են նաև մարզչական շտաբի մյուս անդամները։
Կոզլովը նշանակվել էր հունիսի սկզբին, սակայն այդ ժամանակահատվածում թիմը որևէ պաշտոնական հանդիպում չի անցկացրել։ Ակումբի գլխավոր տնօրեն Իգոր Գրիգորենկոն նշել է, որ որոշումը եղել է «մտածված» և շուտով կներկայացվի նոր մարզչի անունը։
Հիշեցնենք, որ 2024/2025 մրցաշրջանի Գագարինի գավաթակիր դարձավ «Լոկոմոտիվ» Յարոսլավլը, սակայն մրցաշրջանի ավարտին թիմի գլխավոր մարզիչ Իգոր Նիկիտինը տեղափոխվեց մոսկովյան ՑՍԿԱ։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)