Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի նոր միջուկային օբյեկտները
Քաղաքական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից նոր միջուկային օբյեկտների կառուցման դեպքում դրանք անմիջապես կդառնան հարվածի թիրախ։ Truth Social-ում հրապարակմամբ նա նշել է, որ արդեն իսկ ոչնչացվել են երկրի երեք միջուկային կետեր, և դրանց վերականգնումը կտևի տարիներ։
Թրամփը հորդորել է Թեհրանին չվերսկսել ծրագրերը՝ հակառակ դեպքում ԱՄՆ-ը նորից կձեռնարկի ուժային միջոցներ։
Իրանի խորհրդարանը մինչ այդ հայտարարել էր միջուկային զենքի չտարածման պայմանագրից հնարավոր դուրս գալու մտադրության մասին՝ դիտարկելով նաև ուրանի հարստացման մակարդակը 60 տոկոսից բարձրացնելու տարբերակը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ