Մահացել է ըմբշամարտի ութակի աշխարհի չեմպիոնուհի Հիտոմի Օբարան
Սպորտ
Ճապոնուհի Հիտոմի Օբարան՝ Լոնդոնի 2012-ի Օլիմպիական խաղերի ըմբշամարտի չեմպիոնուհին, մահացել է 44 տարեկանում։ Այս մասին հայտնում է Միջազգային ըմբշամարտի միությունը (UWW)։
UWW-ն խորին ցավակցություն է հայտնել Օբարայի ընտանիքին և հարազատներին։ Մահվան պատճառը չի հրապարակվել։
Օբարան ունեցել է ութ հաղթանակ աշխարհի առաջնություններում տարբեր քաշային կարգերում և ընդգրկված էր Ճապոնիայի հավաքականի մարզչական թիմում՝ Լոս Անջելես-2028 Օլիմպիադայի նախապատրաստման շրջանակում։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)