Զույգը ձերբակալվել է՝ երեխային զոհաբերելու փորձի մեղադրանքով
Հասարակություն
Իսպանիայի Ալխեսիրաս քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է Ֆրանսիայից ժամանած ամուսինների, ովքեր պատրաստվում էին սեփական հինգամյա երեխային զոհաբերել Սահարայի անապատում։ Այս մասին հայտնում է Morocco World News-ը։
Ձերբակալման պատճառ է դարձել զույգի ծանոթի ցուցմունքը, ով հայտնել է, որ հայրը պնդել է՝ երեխան դևերով է պատված, ու նրանք որոշել են Մարոկկո մեկնել՝ զոհաբերություն կատարելու նպատակով։
Զույգին մեղադրանք է առաջադրվել հանցավոր դավադրության և ծնողական պարտականությունները չկատարելու համար։ Նրանք ձերբակալվել են այն պահին, երբ պատրաստվում էին նստել Տանժերի ուղղությամբ մեկնող լաստանավ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)