ԱՄՆ արդարադատության նախարարությունը ցանկանում է վերադարձնել զենքի իրավունքները դատապարտյալներին
ԱՄՆ
ԱՄՆ-ի արդարադատության նախարար Փեմ Բոնդին ներկայացրել է նախաձեռնություն, որը հեշտացնում է քրեական անցյալով անձանց զենք կրելու իրավունք ստանալը։ Նախագիծը ենթադրում է, որ նման որոշումներն այլևս կընդունի հենց նախարարի գրասենյակը՝ շրջանցելով նախկինում այդ գործընթացը վերահսկող դաշնային գործակալությանը։
Իրավապաշտպաններն ահազանգում են, որ այս փոփոխությունը կարող է վտանգել հանրային անվտանգությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ նախկինում զենքի իրավունք էր վերականգնվել նույնիսկ Կապիտոլիումի գրոհին մասնակցած դատապարտյալներին։ Ըստ նոր կանոնների՝ միայն «արտառոց հանգամանքներում» է հնարավոր զենքի իրավունք վերադարձնել բռնի հանցագործներին, սեռական հանցագործներին և ապօրինի ներգաղթյալներին։
Նախագիծը կանցնի հանրային քննարկման փուլ, իսկ այդ ընթացքում քննադատներն արդեն կոչ են անում բացառել քաղաքական ազդեցությունները՝ այս որոշումները ընդունելիս, հայտնում է Reuters-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)