Ուկրաինայում պահանջում են Սահմանադրությունից հանել ռուսերենը
Քաղաքական
Ուկրաինայի լեզվային օմբուդսմեն Ելենա Իվանովսկան կոչ է արել Սահմանադրությունից ամբողջությամբ հանել ռուսերեն լեզվի ցանկացած հիշատակում։ Ինչպես փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը, նա ընդգծել է, որ ռուսերենին վերապահված «հատուկ կարգավիճակը» պետք է վերանա։
Իվանովսկայի խոսքով՝ նման փոփոխությունը անհրաժեշտ է օրենսդրական «խորհրդանշական անհավասարությունը» վերացնելու համար։ Նա նշել է, որ ռուսերենը «ՌԴ զինված ագրեսիայի պայմաններում դարձել է ոչ միայն հաղորդակցության միջոց, այլև դեստաբիլիզացիայի գործիք»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)