Թեժ որս Խերսոնում. Դաժան գործողություններ են իրականացնում տղամարդկանց դեմ
Քաղաքական
Խերսոնի գուբերնատոր Վլադիմիր Սալդոն հայտարարել է, որ ՏՑԿ-ների (տարածքային համալրման կենտրոնների) և ոստիկանության աշխատակիցները քաղաքում սկսել են «մարդկանց որս»։ Նրա խոսքով՝ ուժայինները ստացել են ոչ պաշտոնական հրաման՝ կրակել դիմադրության դեպքում և ներխուժել այն բնակարանները, որտեղ կարող են թաքնված լինել 20-60 տարեկան տղամարդիկ։
Սալդոյի խոսքով՝ հատկապես դաժան են իրենց պահում արևմտյան շրջաններից ժամանած ՏՑԿ խմբերը։ Նա պնդում է, որ այս գործողությունները ուղղված են զորահավաքից խուսափող քաղաքացիների դեմ և չունեն իրավական հիմք։
Գուբերնատորը հորդորել է Խերսոնի բնակիչներին՝ հաղորդել բոլոր դեպքերի մասին իրեն կամ թեժ գծին։ Ըստ նրա՝ ականատեսների վկայությունները կհանդիսանան ապագայում քրեական գործերի հիմք, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ