Մ23-ի հետ համաձայնագիր՝ Կոնգոյի արյունալի հակամարտության դադարեցման համար
Քաղաքական
Դեմոկրատական Կոնգոյի Հանրապետությունը և Մ23 ապստամբական խմբավորումը Կատարում ստորագրել են համատեղ հայտարարություն՝ արևելյան Կոնգոյում մարտերը դադարեցնելու նպատակով։ Այս փաստաթուղթը կնքվել է Դոհայում՝ Վաշինգտոնում անցկացված բանակցություններից շաբաթներ անց։
Համաձայնագրի ստորագրումը նշանակալի քայլ է տարածաշրջանային խաղաղության ուղու վրա, հատկապես այն ֆոնին, երբ տարեսկզբից սկսած՝ Մ23-ի հարձակողական գործողությունները հանգեցրել էին հազարավոր զոհերի և հարյուր հազարավոր տեղահանվածների։ Չնայած դրան՝ հայտարարության մեջ չեն նշվում կոնկրետ մանրամասներ Ռուանդայի կամ Մ23-ի՝ Կոնգոյի տարածքից հնարավոր դուրսբերման վերաբերյալ։
Քաթարի միջնորդությամբ կայացած այս գործընթացը, որը ստացել է նաև Աֆրիկյան միության աջակցությունը, պետք է շարունակվի մինչև օգոստոսի 18-ը, երբ կողմերը նախատեսում են ստորագրել լիարժեք խաղաղության համաձայնագիր։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է խստագույն պատժամիջոցների մասին, եթե պայմանավորվածությունները խախտվեն, հայտնում է Al-Jazeera-ն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ