Թրամփ 2.0-ը չեղարկում է Թրամփ 1.0-ին՝ նոր ագրեսիայով ու հստակ ծրագրով
ԱՄՆ
Դոնալդ Թրամփի երկրորդ պաշտոնավարման ընթացքում նա վճռականորեն դիմում է քայլերի, որոնք հաճախ հակասում են իր իսկ առաջին ժամկետի որոշումներին։ Նա մոռանում է, թե ում է նշանակել՝ փորձում է ազատվել Ֆեդերի ռեզերվի նախագահ Ջեյ Պաուելից, ում ինքն է առաջադրել։ Նա կրկին սպառնում է սակագներով Կանադային և Մեքսիկային՝ անտեսելով իր իսկ ստորագրած USMCA պայմանագիրը։
Նա նաև փոխել է մոտեցումը հանրային առողջապահությանը՝ պատվաստանյութի վերաբերյալ իր նախկին ներդրումները շրջանցելով և առողջապահության նախարար է նշանակել պատվաստումների հակառակորդ Ռոբերտ Քենեդիին։ Նման քայլերը վկայում են քաղաքական կոշտ դարձած մոտեցման մասին, որտեղ Թրամփը այլևս չի փորձում համահունչ լինել նախկին թիմին կամ կայունությանը, հայտնում է CNN-ը։
Երկրորդ ժամկետում Թրամփն ավելի պատրաստված է՝ աջակիցները տարիներ շարունակ կառուցել են իր քաղաքական ապարատը։ Այժմ նա ունի Կոնգրեսի աջակցություն սահմանային պատի համար, ավելացնում է ԻՍՄ-ի լիազորությունները, վերացնում PBS-ի ու NPR-ի ֆինանսավորումը և մեդիայի դեմ պայքարում այլևս բառերով չի բավարարվում։ Հիմա նա կառավարում է ոչ թե տարերային, այլ համակարգված մոդելով՝ վերակառուցելով Ամերիկան իր պատկերով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ