Սաուդյան Արաբիայում մահացել է «քնած արքայազնը»
Այլ
Սաուդյան Արաբիայում մահացել է թագավորական ընտանիքի անդամ Ալ-Վալիդ բին Խալեդ ալ Սաուդը։ Այս մասին հայտնել է Sabq պորտալը։
«Քնած արքայազնը» ծանր վթարից հետո ավելի քան 20 տարի կոմայի մեջ է եղել։ 16 տարեկանում նա գլխի ծանր վնասվածք է ստացել, որն ուղեկցվել է ուղեղում արյունազեղմամբ, պարզաբանում է Shot տելեգրամյան ալիքը։
Բժիշկները պնդում էին, որ Ալ-Վալիդը գիտակցության գալու ոչ մի շանս չունի, սակայն նրա հայրն այս ամբողջ ընթացքում հրաժարվում էր որդուն անջատել սարքերից, որոնք թույլ էին տալիս նրան ողջ մնալ։ Հուլիսի 19-ին արքայազնի սիրտը կանգ է առել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)