Պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում, Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից գրառումներ է կատարում Վեհարանը Կաթողիկոս Գարեգին Երկրորդից «ազատելու» վերաբերյալ։ Նա հերթական հրապարակումն է կատարել՝ կոչ անելով համախոհներին հավաքվել Էջմիածնի կենտրոնական հրապարակում։
«Անցանկալի, ցավալի, բայց տրամաբանական է, երբ չկարողանալով պահել ամուսնության ուխտը, ամուսնացյալները ամուսնալուծվում են։ Եկեղեցու դեպքում էլ նույնը պետք է տեղի ունենա։ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Վեհարանը վեհի՛։ Հ․Գ․ Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ եւ պատրաստվեք Մեծ հոգեւոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»,– գրել է Փաշինյանը։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)