Բագրատ Սրբազան միայն թե իմանայիք, թե որքան Ձեր կարիքն ունենք․ Արեգա Հովսեփյան
Հասարակություն
Արցախցի Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան միայն թե իմանայիք, թե որքան Ձեր կարիքն ունենք։
Ձեր առաջնորդության, իմաստուն ու խաղաղ խոսքի կարիքը շատ ունենք։ Հիշում եմ` ինչքան էին
Ձեզ քննադատում, անգամ ընդդիմադիր դաշտից, երբ մշտապես ասում էիք, որ սա քաղաքական պայքար չէ, հոգևոր պայքար է` քաղաքական լուծումներ պահանջող։ Անընդմեջ ասում էիք` սա քաղաքակրթական պայքար է, և այսօր մենք դրա ականատեսն ենք լինում։
Ձեր ամբողջ պայքարը նվիրված էր նաև նրան, որ չլինի այս օր, և նեռը իր այս սատանայական ծրագիրն իրագործելու համար առաջինը կալանավորեց Ձեզ և Միքայել սրբազանին։
Մի ամբողջ տարի դուք լույս էիք վառում մեր հոգնած, տրտմած և քարացած հոգիներում։ Եվ հենց այդ լույսը մեր սրտերում գնալու ենք Սուրբ Էջմիածին` պաշտպանելու ինքներս մեզ, մեր ինքնագիտակցությունը և պատիվը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)